Պանայոտիս Դանգլիս
Պանայոտիս Դանգլիս | |
---|---|
հուն․՝ Παναγιώτης Δαγκλής | |
նոյեմբերի 17, 1853 կամ 1853 - մարտի 9, 1924 | |
Ծննդավայր | Atalanti[1] |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստանի թագավորություն |
Զորատեսակ | Հունաստանի ցամաքային զորքեր |
Ծառայության տարիներ | 1878–1918 |
Կոչում | գեներալ |
Զորամաս | Հունական բանակ |
Հրամանատարն էր | Սալոնիկի ռազմաճակատ |
Մարտեր/ պատերազմներ | Հույն-թուրքական պատերազմներ Բալկանյան պատերազմներ Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Հունաստանի ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Պանայոտիս Դանգլիս (հուն․՝ Παναγιώτης Δαγκλής, նոյեմբերի 17, 1853 կամ 1853, Atalanti[1] - մարտի 9, 1924, Աթենք, Հունաստան), հույն պետական և ռազմական գործիչ, հունական ուժերի գլխավոր հրամանատարն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1853 թվականին՝ Հունաստանի թագավորության Ագրինիոն քաղաքում[2]։
1878 թվականին ավարտել է տեղի ակադեմիան, որից հետո սովորել է Բելգիայում։ Վերադառնալով Հունաստան ստացել է համհարզի կոչում։ Այնուհետև զբաղեցրել է Հունաստանի հրետանային ուժերի տարբեր պաշտոններ[2]։
Հույն-թուրքական պատերազմների ընթացքում՝ 1897 թվականին, եղել է կորպուսի շտաբի պետ։ 1904 թվականից ծառայել է Հունաստանի գլխավոր շտաբում։ 1911 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում, որից հետո նշանակվել է գլխավոր շտաբի հրամանատար։
Պանայոտիս Դանգլիսը մասնակցել է Բալկանյան պատերազմներին, որից հետո Թուրքիայի կառավարության հետ սկսել է հաշտության բանակցություններ։ 1913 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
1914 թվականին Դանգլիսը հրաժարական է տվել և համալրել է Էլեֆթերիոս Վենիզելոսի գլխավորած լիբերալ կուսակցության շարքերը։ 1915 թվականին դարձել է Հունաստանի ռազմական նախարար և վճռականորեն աջակցել է Էլեֆթերիոսին՝ գերմանամետ թագավոր Կոնստանտինոս I-ի դեմ պայքարում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորել է հունական բանակը։ Աշխարհամարտի շրջանում առաջին խոշոր հաղթանակը տարել է Սալոնիկի ռազմաճակատում։
Պատերազմի ավարտից հետո ևս շարունակել է ծավալել քաղաքական գործունեությունը։ Մահացել է 1924 թվականի մարտի 9-ին՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.scribd.com/document/196908686/ΔΑΓΚΛΗ-ΣΤΡΑΤΗΓΟΥ-ΑΝΑΜΝΗΣΕΙΣ-ΕΓΓΡΑΦΑ-ΑΛΛΗΛΟΓΡΑΦΙΑ-ΤΟΜΟΣ-2
- ↑ 2,0 2,1 2,2 Թեոդոր Պ. Հունական ճգնաժամը սահմանադրական և միջազգային իրավունքի տեսակետից // Միջազգային իրավունքի ամսագիր, թ. 12, համ. 4 (հոկտեմբեր, 1918), էջեր 796—812
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանայոտիս Դանգլիս» հոդվածին։ |
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1853 ծնունդներ
- Մարտի 9 մահեր
- 1924 մահեր
- Աթենք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Բալկանյան պատերազմների մասնակիցներ
- Հույն գյուտարարներ
- Հույն ռազմական գործիչներ
- Հունաստանն Առաջին համաշխարհային պատերազմում